Ադրբեջանական կողմը դեռ չի արձագանքել Սահմանազատման հարցերի քննարկման համար հայկական կողմի առաջարկին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել սահմանազատման հարցերի քննարկման համար ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկին։

 

«Ադրբեջանական կողմի արձագանքի դեպքում այդ մասին հավելյալ կտեղեկացվի», - «Փաստինֆո»-ին այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։

 

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին առաջարկ էր ուղարկել անցկացնելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում:

 

«Առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն»,- հայտնել էին գրասենյակից։

 

Մհեր Գրիգորյանի գրասենյակից փոխանցել են, որ այս պահին ադրբեջանական արձագանքի մասով որևէ նորություն չկա։

Քաղաքականություն

Պատահարներ