Ապաշրջափակման գլխավոր խնդիրն այն է, թե ով է ապահովելու այդ երթուղիներից օգտվող մարդկանց անվտանգությունը․ Օվերչուկ

Ճանապարհների ապաշրջափակման գլխավոր խնդիրն է, թե ով է ապահովելու այդ երթուղիներից օգտվող մարդկանց անվտանգությունը, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

 

«Փաստաթղթի նախագիծը կազմվել և գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել է մեր մակարդակով, թեև դեռ պետք է աշխատել հիմնական հարցի վրա՝ ինչպես կշփվեն շարքային ադրբեջանցիներն ու հայերը սահմանը հատելիս», - նշել  է Ռուսաստանի փոխվարչապետը։

 

Փոխվարչապետերի եռակողմ վերջին հանդիումից հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, թե ապաշրջափական դեպքում Հայաստանի տարածքում սահմանային ծառայությունը պետք է իրականացնի Հայաստանը: Մինչդեռ Բաքուն պնդում է, որ Հայաստանի տարածքում ռուս սահմանապահներն են հսկելու ճանապարհը:

Քաղաքականություն

Պատահարներ