Արարատ Միրզոյանը մեկնում է Բելառուս

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Բելառուս։ Տեղեկությունը հայտնում է արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

 

«Միրզոյանը Մինսկում կլինի հունիսի 19-20-ը»,– ասված է հաղորդագրությունում։

 

Նա մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

Քաղաքականություն