Բելառուսի հատուկ ծառայությունները Լեհաստանում Լուկաշենկոյի դեմ զինված ապստամբություն են նախապատրաստում

Բելառուսի հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցները ճամբար են կազմակերպել Լեհաստանում՝ Լուկաշենկոյի դեմ զինված ապստամբություն նախապատրաստելու համար: Այս մասին գրում է The Sunday Times-ը։ 

 

Ճամբարի երկու անդամներ հրապարակմանը պատմել են, որ իրենք լքել են երկիրը 2020 թվականի նախագահական ընտրություններից և ընդդիմության կողմից կազմակերպված զանգվածային ցույցերից հետո։ 

 

Նրանց խոսքով, իրենք այժմ պատրաստվում են «X օրվան, որ վերադառնան ու տապալեն Բելառուսի իշխանությունը՝ զինված ապստամբություն բարձրացնելով։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ