Բլինքենի և Ծինփինի հանդիպում կարող է չլինել

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ երկուշաբթի օրը Չինաստան այցի ժամանակացույցը չի ներառում հանդիպում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ՝ համաձայն Պետդեպարտամենտի հրապարակած ժամանակացույցի: 

Չինաստանի ղեկավարի հետ հնարավոր հանդիպումը մնում է Բլինքենի այցի գլխավոր ինտրիգը և Պեկին կատարած այցի «հաջողության» ցուցիչը։ 

Այցի նախօրեին լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին նման հանդիպման հավանականության մասին, սակայն ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Պեկինը պաշտոնապես չհաստատեցին դա։

Քաղաքականություն

Պատահարներ