Երասխի գյուղապետը՝ իրավիճակի մասին

Ադրբեջանական կողմը կարճ կրակահերթեր է արձակել մետալուրգիական գործարանի ուղղությամբ, այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է Երասխի վարչական  ղեկավար Սարո Այվազյանը։

 

«Լրիվ նորմալ է, մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով, աշխատում են այգիներում, աշխուժություն է, ոչ մի խնդիր չկա»,- փոխանցել է համայնքի ղեկավարը։

 

Նրա խոսքով՝  արդեն մի քանի օր է՝ մետալուրգիական գործարանի տարածքում   շինարարական աշխատանքներ չեն կատարվում։ Գործարանի վերաբերյալ այլ հարցերի համայնքի ղեկավարը  չցանկացավ պատասխանել՝ հորդորելով  դիմել ընկերության ղեկավարությանը։

 

Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը թիրախավորում է նաև Երասխի տարածքում կառուցվող մեղաղալուրգաիական գործրանը, ինչի հետևանքով վիրավորվել է տարածքում աշխատող  Հնդկաստանի 2 քաղաքացի։

Քաղաքականություն