«Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը չեն մասնակցի Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ չեն մասնակցի Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ քննիչ հանձնաժողովի հունիսի 20-ի նիստին։ 

 

«2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հունիսի 20-ի նիստում Նիկոլ Փաշինյանի՝ նախապես ազդարարված մասնակցության եւ հրապարակային ցուցմունք տալու նախաձեռնության առիթով, վերաշարադրելով ընդդիմության նախկինում հրապարակած դիրքորոշման փաստարկները, վերահաստատում ենք՝ ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցի այդ շոուին»,- ասված է հայատարարության մեջ։

Քաղաքականություն