ՀՀ-ն ունի կադաստրի վկայական, պետք է լրացվի․ Մարուքյան

ՀՀ-ն ունի կադաստրի վկայական, պետք է լրացվի. Բորելը ճիշտ էր ասում: Այս մասին 24TV-ի  եթերում նշեց հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Մարուքյանի հետ խոսեցինք Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերների մասին՝ անդրադառնալով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական փոխհարաբերություններին։

 

Հատուկ հանձնարարություններով դեսպանը, արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ էրդողանի այն հայտարարությանը, թե միջանցքի հարցում Հայաստանը խնդիր չէ և միակ խնդիրը կապված է Իրանի հետ, նշեց, որ եթե ՀՀ-ն պաշտոնապես չի արձագանքել, ուրեմն պետք չի։

 

Ըստ նրա՝ կարևորը ոչ թե արձագանքելն է, այլ մեր դիրքորոշումը ներկայացնելը։ Մարուքյանը նաև ավելացրեց, որ ՀՀ-ն բազմիցս հայտարարել է, որ համաձայն է ճանապարհին, որը կվերահսկեն Հայաստանի սահմանապահ ուժերը, իսկ էքստերիտորիալ միջանցքին, բնականաբար, պաշտոնական Երևանը դեմ է։

Քաղաքականություն