«Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու՝ Սերժ Սարգսյանի որոշումը կարճամտություն էր». Արսենյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն անդրադարձել է 2012թ. Հունգարիայի հետ հարաբերությունները խզելու՝ Սերժ Սարգսյանի որոշմանը՝ այն որակելով կարճամտություն։ Նա հիշեցրել է, որ Հունգարիայի հետ հարաբերությունները Հայաստանը խզեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին արտահանձնելուց հետո։

 

«Ի՞նչ կապ ունի Հունգարիայի ժողովուրդն իր ղեկավարի ընդունած որոշման պատասխանատվության հետ։ Չունի։ Ուզում եք Հայաստանի անունից ցույց տաք մեր բացասական վերաբերմունքը այդ ակտի նկատմամբ, ցուցաբերեք այդ վերաբերմունքը ղեկավարի՝ Օրբանի նկատմամբ, ոչ թե Հունգարիայի ժողովրդի։ Որովհետև Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների խզումը մի երկրի հետ՝ նշանակում է երկու ժողովուրդների միջև անջրպետ ես մտցնում»,- ասել է նա՝ հավելելով, որ հունգար ժողովուրդը արժանի չէ դրան։

 

«Ես այդ ժամանակ էլ էի դա դիտարկում որպես պետական գործչի կարճամտության դրսևորում»,- ասել է նա։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ