Կիևը շարունակել է կեղտոտ միջուկային ռումբի ստեղծման աշխատանքները․ Նարիշկին

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ վերջին շրջանում տեղեկություններ են հայտնվել, որոնք վկայում են Կիևի կողմից կեղտոտ միջուկային ռումբի ստեղծման ուղղությամբ աշխատանքների հնարավոր շարունակման մասին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱՀԾ մամուլի բյուրոն:

 

Նշվում է, որ խոսքը պայթուցիկներով և ռադիոակտիվ նյութերով լցված զինամթերքի մասին է, որի պայթյունը հսկայական տարածքի ճառագայթային աղտոտման է հանգեցնում:

 

Գերատեսչությունում պնդում են, որ վառելիքով երկու կոնտեյներ տեղափոխել են Չեռնոբիլի պահեստարան։ Ընդ որում, ուկրաինական կողմը ՄԱԳԱՏԷ-ին չի տեղեկացրել իր գործողությունների մասին։

 

Քաղաքականություն