ՆԱՏՕ-ի զինանոցները դատարկված են. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի զինանոցները դատարկված են, գերմանական արդյունաբերության ասոցիացիայի համաժողովում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Այս մասին հայտնում է РБК-ն։

 

Իր խոսքով՝ զինանոցների  պաշարներն անհրաժեշտ է լրացնել Գերմանիայում և Դաշինքի շատ այլ երկրներում։

 

Միևնույն ժամանակ Ստոլտենբերգն ընդգծել է, որ  ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է ավելի հզոր ռազմական արդյունաբերություն։ Այդ առումով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մատնանշել է պաշտպանական համագործակցության խոչընդոտների վերացման կարևորությունը, ինչը կապահովի ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Ուկրաինայի պաշտպանությունը։

 

Ստոլտենբերգը նաև հավելել է, որ վերջերս հանդիպել է պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ և քննարկել արգելքների վերացման հարցը։

Քաղաքականություն

Պատահարներ