Պեկինում մեկնարկել է Սի Ծինփին-Էնթոնի Բլինքեն հանդիպումը

2018 թվականից ի վեր Պեկինում առաջին անգամ հանդիպել են Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

 

«Չինական կողմը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, և երկու կողմերը (խմբ.՝ Չինաստանը և ԱՄՆ-ն) համաձայնել են հետևել այն ընդհանուր փոխըմբռնմանը, որին ես և նախագահ Բայդենը հասել ենք Բալիում», - ասել է Սի Ծինփինը՝ նկատի ունենալով անցյալ տարվա նոյեմբերին G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Բայդենի հետ կայացած հանդիպումը:

 

Չինաստանի նախագահը նաև հայտարարել է, որ երկու կողմերն «առաջընթաց են գրանցել և համաձայնության հասել մի շարք կոնկրետ հարցերի շուրջ, ինչը շատ լավ է»:

 

Նախքան Սի Ծինփինի հետ հանդիպումը Էնթոնի Բլինքենն այսօր հանդիպել է նաև Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վանգ Յինի հետ: Իսկ երեկ նա հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Ցին Գանի հետ:

 

Քաղաքականություն