Սպասում ենք պաշտոնական արձագանքներին. ԱԳ փոխնախարարը` Հակարիի կամրջի միջադեպի մասին

Հայաստանը սպասում է Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ռուաստանի արձագանքին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

 

«Միջազդեպը քննվում է։ Արտաքին գործերի նախարարությունն իր մտահոգությունները ներկայացրել է խնդրի վերաբերյալ, սպասենք պաշտոնական արձագանքներին։ Մենք ներկայացրել ենք մեր դիրքորոշումը»,– ասել է Կոստանյանը։

 

Հիշեցնենք՝ հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։

 

Քաղաքականություն