ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա ճնշում է դատարանի վրա՝ 4-րդ իշխանության կողմից․ Կարեն Անդրեասյան

Սա ճնշում է դատարանի վրա՝ 4-րդ իշխանության կողմից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

 

«Իրավունք չունեք խոչընդոտել իմ շարժը: Որևէ հարցի չեմ պատասխանելու, դա իմ իրավունքն է: Դատավորի վրա սա ճնշում է, լրագրողներով փորձ եք անում ճնշել ինձ»։

 

«Երբ ցանկություն ունենամ, որպես դատավոր, ընթացիկ դատական նիստից իմ կարծիքները հայտարարել, կանեմ դատական նիստի ընթացքում, դուք խառնում եք իմ նախկին քաղաքական գործունեությունը՝ իմ՝ դատավորի աշխատանքի հետ: Սա ճնշում է դատարանի վրա՝ 4-րդ իշխանության կողմից»,- նշել է նա:

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ԲԴԽ-ն քննում է Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

 

Քաղաքականություն

Պատահարներ