ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանն ու Բաքուն սկզբունքային հարցերի շուրջ չունեն համաձայնություն. ԱԳ փոխնախարար

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն այսօր անդրադարձել է խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններին՝ ներկայացնելով Ադրբեջանի հետ տարաձայնությունները։ Ըստ Կոստանյանի՝ երկրները չեն կարողանում համաձայնության գալ սկզբունքային հարցերի շուրջ, որոնց մասին բարձրաձայնվել է։

 

«Նաև քարտեզի ֆիքսման հարցում են տարաձայնությունները, թե որ թվականի քարտեզի հիման վրա պետք է տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը։ Տարաձայնություններ կան երաշխավորի ինստիտուտի հետ կապված հարցերում, ԼՂ ժողովրդի անվտանգության, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների հետ կապված համաձայնություն չկա, և երկու կողմերի տեսակետները բավականին հեռու են իրարից։ Աշխատանքները, սակայն, շարունակվելու են»,- մանրամասնել է նա։

 

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ