ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա բացի «Հ1»-ից, նաեւ այլ ալիքներ է բռնում. հեռուստացույց` Աննա Վարդապետյանի համար

Մի խումբ փաստաբաններ այսօր՝ հունիսի 19-ին, ակցիա են իրականացրել  գլխավոր դատախազության շենքի դիմաց. նրանք հեռուստացույց էին բերել, որ նվիրեն գլխավոր դատախազին:

 

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել է.

 

«Վերջերս ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցավ փաստաբանի նկատմամբ բռնության արդեն երկրորդ դեպքը այս տարվա ընթացքում: Դեպքից հետո Փաստաբանները ակումբի նիստ հրավիրվեց եւ նրանք մտահոգություններից բացի նաեւ առաջարկություններ ներկայացրին, որ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բոլոր մեղավոր անձինք որոշակի պատասխանատվություն կրեն: Առայժմ մենք որեւէ արձագանք չունենք:

 

Ուրբաթ տեղի ունեցավ երթ դեպի ԵՄ գրասենյակ, այսօր որոշել ենք գլխավոր դատախազության դիմաց այս ակցիան անենք: Ակցիայի իմաստը այս հեռուստացույց է, որը ցանկանում ենք փաստաբանների անունից նվիրել գլխավոր դատախազին»,-ասել է փաստաբանը:

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն