«Ուկրաինայում պատերազմը կարող է երկար շարունակվել». Գերմանիայի կանցլեր

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստովանել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը կարող է երկար շարունակվել:

 

«Մենք պատրաստվում ենք դրան, և դրա հիման վրա ճշգրտում մեր քաղաքականությունը»,- ասել է Օլաֆ Շոլցը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ մամուլի ասուլիսում՝ հավելելով, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։

 

Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ չնայած Ուկրաինայում ռազմական գործողությունները որքան հնարավոր է շուտ դադարեցնելու ցանկությանը, դաշինքը դեմ է հակամարտությունը սառեցնելուն և Ռուսաստանի կողմից թելադրված պայմաններ ընդունելուն։ 

 

Քաղաքականություն