Չափազանց լավ աշխատանք է կատարել․ Բայդենը՝ Բլինքենի և Ծինփինի հանդիպման մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Չինաստան կատարած այցից հետո ասել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը ճիշտ ուղու վրա են, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ 

Կարևոր չէ, թե ինչ եմ ես զգում։ Դուք ինքներդ գիտեք, որ առաջընթաց է գրանցվել», - ասել է Բայդենը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք նա զգացել է, որ առաջընթաց է գրանցվել Բլինքենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպման ժամանակ։ 

«Բլինքենը չափազանց լավ աշխատանք է կատարել, մենք ճիշտ ուղու վրա ենք»,- Սպիտակ տան ղեկավարի խոսքերն են մեջբերում ամերիկյան լրատվամիջոցները։ 

Երկուշաբթի ավելի վաղ Բլինքենը հանդիպել է Սի Ծինփինի և Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Յիի հետ։

Քաղաքականություն

Պատահարներ