«ՌԴ նախագահին հարցրի՝ ի՞նչ պիտի անեմ, որ պատերազմը կանգնեցվի». Փաշինյան

ՀՀ վարչապետը մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին: 

 

«Առաջին անգամ 2020-ի հոկտեմբերի 13-ին էր, որ ՌԴ նախագահին խնդրեցի պատասխանել հետևյալ ուղիղ ու երկիմաստություններից զերծ հարցին՝ ի՞նչ պիտի անեմ, որ հրադադար հաստատվի, պատերազմը կանգնեցվի: Նույն հարցադրման շուրջ նրա հետ ավելի մանրամասն քննարկում ունեցա հոկտեմբերի 16-ին: 

 

Պուտինը կարծիք հայտնեց, որ կարելի է փորձել 5 շրջանների վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել՝ առանց ԼՂ կարգավիճակի որևէ հստակեցման: Այդ օրը համաձայնեցինք հանձնարարել, որ թիմերն աշխատեն գաղափարի բյուրեղացման ուղղությամբ: Հոկտեմբերի 17-ին Մակրոնն ինձ ասաց, որ Ալիևը համաձայն է՝ առանց նախապայմանների հրադադար հաստատել, ես համաձայնեցի, որից հետո եղավ հայտարարություն... Ի հեճուկս հայտարարության, հոկտեմբերի 18-ին հրադադար չհայտարարվեց»:

Քաղաքականություն

Պատահարներ