ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի, Ադրբեջանը չստորագրեց ու նոր պահանջներ ներկայացրերց

«Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե նոյեմբերի 9-ի կեսգիշերին, այլ նոյեմբերի 8-ի լույս 9-ի առավոտյան եմ եռակողմ հայտարարության տեքստն ստորագրել»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներ ներկայացնելով 2020-ի պատերազմը դադարեցնելու ուղղությամբ բանակցություններից։ 

 

Նրա խոսքով՝ այդ բանակցությունները նա վարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջոցով.

Վարչապետը հայտնել է, որ հայկական կողմն առաջարկել է Աղդամը՝ Հադրութի դիմաց. 

 

«Վերջ ի վերջո, քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարի, 7 շրջանի վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, այդտեղ և ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին։ Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը»,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով, որ եռակողմ հայտարարության տեքստը ստորագրել է ոչ թե նոյեմբերի 9-ի կեսգիշերին, այլ առավոտյան.

 

 «Պարզվեց, որ Ադրբեջանն այդ տեքստը չի ստորագրում և առաջ է քաշում մի շարք նոր պահանջներ։ Գործընթացի կուլմինացիան նոյեմբերի 9-ի երեկոյան էր, երբ պարզվեց, որ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր լրացումներ է առաջարկում»։ 

 

Ամբողջական մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն