2008-2018-ին ՀՀ-ն գնել է ընդամենը 354 միլիարդ դրամի զենք. մեկ միլիարդ դոլարից էլ քիչ, 10 տարում. Ալեքսանյան

 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրում է` երեկ քննիչ հանձնաժողովում վարչապետը հնչեցրեց նաև Հայաստանի ԶՈՒ-ի համար զենքերի գնման մասին աղետալի վիճակագրությունը:

 

 «2008-2018 (մայիս) ընթացքում Հայաստանը գնել է ընդամենը 354 միլիարդ դրամի զենք։ Մեկ միլիարդ դոլարից էլ քիչ։ 10 տարում։ 2018 (մայիս)- 2020 Հայաստանը 608 միլիարդ դրամի զենք է գնել։ Մոտ երկու անգամ ավելի, քան նախորդած տասը տարիներին։ Նույն այդ 2008-2018 տարիներին Ադրբեջանը միայն Ռուսաստանից, ըստ տարբեր աղբյուրների՝ գնել է մոտ 5 միլիարդ դոլարի զենք։ Էլ չեմ խոսում Իսրայելից, Բելառուսից, Չեխիայից զենքի գնումների մասին, որոնց հանրագումարային արժեքը ևս միլիարդավոր դոլարներ կկազմի»,- նշված է գրառման մեջ։ 

 

Հիշեցնենք, որ վկայակոչելով վիճակագրությունը՝ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «2018 թվականից մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմի մեկնարկը, այսինքն՝ 2 տարի 4 ամսում, Հայաստանի Կառավարությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ծախսել է շուրջ 608 մլրդ դրամ: Համեմատության համար ասեմ, որ 2008 թվականի հունվարի մեկից մինչև 2018 թվականի մայիսը, այսինքն՝ նախորդող 10 տարի 4 ամսում, Հայաստանի նախորդ կառավարութունները ծախսել են այդ նպատակի համար 354 մլրդ դրամ: Այսինքն՝ մենք երկու տարում իրականացրել ենք 10 տարվա ձեռքբերումների գրեթե կրկնակի ձեռքբերումներ»:

 

 

 

 

 



 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ