«Մեծ Բրիտանիան կարող է կորցնել իր ազդեցությունը ՆԱՏՕ-ում». Բրիտանացի գեներալ

Բրիտանացի գեներալ Թիմ Ռեդֆորդը՝ Եվրոպայի դաշնակից ուժերի գերագույն հրամանատարի տեղակալը, ասել է, որ Մեծ Բրիտանիան կարող է կորցնել իր ազդեցությունը ՆԱՏՕ-ում և առաջատար ռազմական տերություններից մեկի կարգավիճակը, եթե չհրաժարվի բանակի կրճատման քաղաքականությունից։ Այս մասին նա ասել է  The Daily Telegraph-ին տված հարցազրույցում։

 

Ռեդֆորդը նշել է, որ բրիտանական բանակը չափազանց փոքր է և պետք է աճի:

 

«Մենք ազդեցություն ունենք ՆԱՏՕ-ում, մենք լավ դիրք ունենք այստեղ։ Ես անհանգստանում եմ, որ եթե մենք ներդրումներ չանենք, չստեղծենք մեր սեփական արտադրական բազան և չցուցաբերենք առաջնորդություն, ապա մենք կարող ենք կորցնել այս պաշտոնը»,- ասել է բրիտանացի գեներալը։

 

Ռեդֆորդի կարծիքով՝ բրիտանական բանակը չունի բավականաչափ ռազմական անձնակազմ՝ աշխարհում առաջացող սպառնալիքներին արձագանքելու համար։ Նրա խոսքով՝ ռազմական տեխնիկայի և սպառազինության արդիականացումը պետք է տեղի ունենա Միացյալ Թագավորության զինված ուժերի հզորության ավելացմանը զուգահեռ։

 

Այս պահին բրիտանական բանակի կազմը մոտավորապես 76 հազար մարդ է, սա ամենացածր ցուցանիշն է 19-րդ դարի սկզբից ի վեր։

Քաղաքականություն

Պատահարներ