«Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն ակնհայտ ստում է». Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Փորձելով արդարացնել ՀՀ նախագահի պաշտոնում Քոչարյանի առաջադրվելու փաստը՝ Քոչարյանի գրասենյակից շեշտել են, որ նա 1988 թվականից հանդիսանում էր ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր: 
 

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ակնհայտ ստում է։ Քանզի Ռոբերտ Քոչարյանը 1989 թվականին է ընտրվել Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։ 
 

Ավելորդ է անգամ մեկնաբանել ակնհայտ փաստը կեղծող Քոչարյանի գրասենյակի մյուս հայտարարությունները, որը որպես ապացույց հղում է անում Քոչարյանի հեղինակած գրքին։ 
 

ՀԳ․ Քոչարյանի կենսագրական տվյալների հղումը՝ մեկնաբանություններում»։

Քաղաքականություն

Պատահարներ