ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոնսենսուս կա առ այն, որ ապաշրջափակման գործընթացն սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործումից

Հարցին, թե Հայաստանի տարածքով երթուղիները վերահսկվելո՞ւ են Հայաստանի օրենսդրությամբ, փոխվարչապետն արձագանքեց․ «Դա միանշանակ է»։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

 

Անդրադառնալով ապաշրջափակմանը և նոյոմբերի 9-ի հայտարարությանը, որ ապաշրջափակված հատվածներում Ռուսաստանի սահմանապահ զորքերն են ծառայություն իրականացնելու, Գրիգորյանը նշել է․ «Գործառույթի իրականացման մասով դեռևս քննարկում տեղի կունենան»։

 

«Մի կարևոր կոնսենսուս կա առ այն, որ ապաշրջափակման գործընթացն սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործումից, ինչը, կարծում եմ, կարևոր է, որովհետև կոնկրետ է և հասկանալի, թե ինչի մասին է խոսակցությունը, խոսակցությունը երկաթգծի մասին է։ Կարծում եմ, որ կա վերջնական ընկալում, որ կարգավորումները պետք է լինեն իրավազորության և ինքնիշխանության ներքո այն երկրների, որոնց տարածքով երկաթգիծն անցնում է։ Մյուս հարցերի շուրջ դետալներ չեմ հայտնի, որովհետև դեռևս վերջնական կոնսենսուս չկա։ Մեր հարթակի բոլոր մասնակիցները՝ եռակողմ աշխատանքի մասնակիցները, բոլորը կիսում են այդ ընկալումը», -ասել է Գրիգորյանը։

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ