Շվեդիայում այրել են Ղուրանը

Շվեդիայում Կուրբան Բայրամի օրը այրել են Ղուրանը: Այս մասին գրում է «РИА Новости»-ին` հղում անելով «France Press»-ին:

 

 Հաղորդվում է, որ Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է Ղուրանն այրել Ստոկհոլմի մզկիթում Կուրբան Բայրամի մեկնարկի հետ միաժամանակ։ Ստոկհոլմի ոստիկանությունը նաև անկարգությունների դեպքում համալրման կոչ է արել։

 

Հունվարին Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան մոտ նմանատիպ ակցիան մի քանի օր շարունակվող բողոքի ցույցերի պատճառ դարձավ և հանգեցրեց ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության սառեցմանը:

 

Նշենք, որ Կուրբան Բայրամը (զոհաբերության տոն) մուսուլմանական տոն է, որով ավարտվում է հաջը։ Այն տոնվում է` ի նշան Իբրահիմ մարգարեի զոհաբերության։ Կուրբան Բայրամ տոնի ժամանակ մուսուլմանները պետք է ինքնամաքրվեն և հագնեն մաքուր և տոնական հագուստներ։ 

Քաղաքականություն

Պատահարներ