6 ամսով կարգելվի ՀՀ-ից ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանումը

ՀՀ կառավարության որոշմամբ, այսօր 6 ամսով արգելք սահմանվեց երկրից ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ։

 

Ինչպես նշված է հիմնավորումների մեջ, որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։

 

Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է ներմուծման հաշվին։

Քաղաքականություն

Պատահարներ