Ֆրանսիայում հարձակվել են ադրբեջանական AzTV-ի նկարահանող խմբի վրա

Ֆրանսիայում հարձակվել են AzTV-ի նկարահանող խմբի վրա: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

 

Նշվում է, որ 7-8 հոգի հարձակվել են անձնակազմի վրա, ովքեր լուսաբանել են Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունները, խլել տեսախցիկը, իսկ երբ ադրբեջանցի լրագրողները ցանկացել են հետ վերցնել իրենց տեխնիկան, նրանց սպառնացել են կրակել: 

 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի քաղաքներում անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ հունիսի 28-ին Փարիզի Նանտեր արվարձանում ոստիկանները կրակոցով սպանել էին 17-ամյա երիտասարդի, որը չի ենթարկվել ճանապարհային ոստիկանության հրահանգին։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ