«Բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով». Վարդանյան

Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի, դա անհաջող բանակցողն է, որը ո'չ երկիրը կառավարելու, ո'չ էլ միջազգային դիվանագիտության ասպարեզում ոչ մի փորձ չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

 

«Բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով, որն այսօր առանց որևէ լեգիտիմ հիմքի միանձնյա որոշել է հանձնել Արցախը։

Մեր հիմնարար արժեքների և հայկական ինքնության ոչնչացումն իրականացվում է ագրեսորի նկատմամբ հաշտվողական և զիջումների քաղաքականության, լուռ համաձայնողականության միջոցով։

Վախկոտության ու թուլակամության դրսևորումը վստահաբար հրահրելու է նոր ագրեսիա Ադրբեջանի կողմից։ Համաձայն եմ շատ մտքերի հետ, որոնք հնչում են Կարպիս Փաշոյանի հետ Տաթևիկ Հայրապետյանի հարցազրույցում»,-նշել է Վարդանյանը:

 

Հիշեցնենք՝ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ասել էր.

 

«Ալիևն ուզում է, որ սոված մարդիկ Արցախում փողոց դուրս գան և ստիպված ադրբեջանական օգնություն ընդունեն»:

Քաղաքականություն

Պատահարներ