«Եղել է կարճ ժամանակով և անհետացել քարտեզից». Մեդվեդևը՝ Ուկրաինայի մասին

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի ալիքում գրել է, որ Ուկրաինա երկիր իրականում գոյություն չունի: Կիևը հավակնում է այն մարզերին, որոնք նախկինում ռուսական կայսրության մաս էին կազմում: Այսպիսով, Մեդվեդևը մեկնաբանել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու խոսքերը 1991 թվականի սահմաններին վերադառնալու պլանների մասին:

 

«Ուկրաինական կողմն անընդհատ ասում է, որ բանակցությունների պայմանը 1991թ.իրենց ինչ-որ սահմաններ դուրս գալն է։ Սրանք Ռուսաստանի մարզերի սահմաններն են եւ ժամանակին ռուսական կայսրության Նահանգները, եւ ոչ թե առասպելական Ուկրաինան: Ուկրաինան Լենինի հիմնադրած Սաննիկովի երկիրն է։ Եղել է կարճ ժամանակով և անհետացել քարտեզից: Նման հող չկա: Ինչ էլ որ մտածեն Արևմուտքում և օկուպացված Ռուսական Կիև քաղաքում», - գրել է Մեդվեդևը։

 

Սաննիկովի երկիրը կղզի է, որը ենթադրաբար գտնվում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում, որի գոյության մասին 19-րդ դարի սկզբին առաջին անգամ հայտարարել է ռուս վաճառական և ճանապարհորդ Յակով Սաննիկովը։ Ավելի ուշ մի շարք հետազոտողներ նույնպես պնդում էին, որ տեսել են այս կղզին, սակայն խորհրդային տարիներին ձեռնարկված արշավախմբերը երբեք չեն հաստատել դրա գոյությունը

Քաղաքականություն

Պատահարներ