Իրանը նոր դեսպանին այժմ չի պատրաստվում ուղարկել Շվեդիա. պատճառը հայտնի է

Չնայած Իրանի նոր դեսպանին Շվեդիա ուղարկելու վարչական ընթացակարգերի ավարտին, իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարությունը չի պատրաստվում այժմ իր նոր դեսպանին ուղարկել Ստոկհոլմ:

 

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը Թվիթերում հաստատել է, որ Թեհրանը նոր դեսպան չի ուղարկի Շվեդիա՝ սկանդինավյան երկրում Ղուրանի այրման պատճառով: Հոջաթոլլահ Ֆողանին վերջերս նշանակվել է Շվեդիայում Իրանի նոր դեսպան, գրում է իրանական Mehr-ը։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Թեհրանում Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ի նշան բողոքի եվրոպական երկրում մահմեդականների սուրբ գրքի պղծման դեմ։

 

Հիշեցնենք՝ Ստոկհոլմում գլխավոր մզկիթի մոտ իրաքցի ներգաղթյալ 37-ամյա Սալվան Մոմիկան երեկ այրել է մահմեդականների սուրբ գիրքը համարվող Ղուրանը։ Գործողությունն իրականացվել է ոստիկանների թույլտվությամբ և նրանց հսկողության ներքո:

Քաղաքականություն

Պատահարներ