Իսրայելը ԱՄՆ-ից կգնի ևս 25 F-35 կործանիչներ

Իսրայելը որոշել է ԱՄՆ-ից գնել ևս 25 F-35 կործանիչներ՝ այդ ինքնաթիռների երրորդ էսկադրիլիան ձևավորելու և ընդհանուր 75-ի հասցնելու համար։ Այս մասին կիրակի օրը հայտնել է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

 

«Իսրայելի պաշտպանության նախարարությունը և Իսրայելի պաշտպանության ուժերը ձեռք կբերեն F-35 ինքնաթիռների երրորդ էսկադրիլիա: ՊՆ-ն ԱՄՆ կառավարությունից կգնի ընդհանուր առմամբ՝ 25 F-35 ինքնաթիռ, որոնք արտադրում էLockheed Martin ընկերությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ