Լեհաստանը լրացուցիչ ուժեր է ուղարկում Բելառուսի հետ սահման

Վարշավան ոստիկանության 500 սպա կուղարկի Բելառուսի հետ Լեհաստանի սահմանն ամրապնդելու նպատակով, հայտարարել է Լեհաստանի ՆԳՆ ղեկավար Մարիուշ Կամինսկին:

 

«Բելառուսի հետ սահմանին լարված իրավիճակի պատճառով ես որոշել եմ մեր ուժերն ուժեղացնել 500 ոստիկաններով՝՝ հակաահաբեկչական ստորաբաժանումների», - նրա խոսքը մեջբերում են արեւմտյան լրատվամիջոցները։

Ինչպես հավելել է Կամինսկին, «նրանք կմիանան 5 հազար սահմանապահների և 2 հազար զինվորականների, որոնք հսկում են սահմանը»:

 

Նշենք՝ Լեհաստանի սահմանապահ պահակախումբը զեկուցել է, որ նախօրեին 187 մարդ փորձել է անօրինական ճանապարհով Բելառուսից մուտք գործել Լեհաստանի տարածք:

Այս շաբաթ ավելի վաղ Լեհաստանի կառավարության փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին անհրաժեշտ էր համարել միջոցներ ձեռնարկել Բելառուսի հետ սահմանի շրջանում անվտանգության ուժեղացման համար ՝ կապված այդ երկիր «Վագներ» խմբի տեղափոխման հետ: Նա ընդգծել է, որ խոսքը անվտանգության ապահովման ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական միջոցների մասին է։

Քաղաքականություն

Պատահարներ