«Պուտինն ամեն ինչ արեց արյունահեղությունն ու խառնաշփոթը կանխելու համար». Վոլոդին

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը թելեգրամյան իր ալիքում գրել է, որ Ռուսաստանում զինված ապստամբության փորձի օրերը՝ հունիսի 23-24-ը, երկրի պատմության մեջ մտել են որպես նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջ հասարակության միասնության և համախմբման օրեր։  Նրա կարծիքով՝ ապստամբության փորձը ցույց է տվել, թե որքան բարձր է Պուտինի հեղինակությունը քաղաքացիների և զինվորականների շրջանում։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահն այս ծանր իրավիճակից դուրս եկավ՝ ավելի ամրապնդելով իր դիրքերը երկրում և աշխարհում։

«Նա ամեն ինչ արեց արյունահեղությունն ու խառնաշփոթը կանխելու համար: Վերլուծելով նախկինում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները՝ կարող ենք անել հետևյալ եզրակացությունը՝ եթե 1917 և 1991 թվականներին պետության գլխին լինեին Պուտինի նման մարդիկ, ո՛չ հեղափոխություն և ո՛չ էլ ԽՍՀՄ փլուզում չէր լինի»,- նշել է Վոլոդինը։

 

Հիշեցնենք՝ Վագների ուժերը վերահսկողություն էին հաստատել Դոնի Ռոստովում և պատրաստվում էին շարժվել այլ շրջաններ, սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վագների հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հեռախոսազրույցից հետո իրավիճակը հանդարտվեց:

Քաղաքականություն

Պատահարներ