Շվեդիան վճռականորեն պաշտպանում է ՀՀ-ում ԵՄ առաքելությունը. Հայաստանում Շվեդիայի դեսպան

Շվեդիան վճռականորեն պաշտպանում է ՀՀ-ում ԵՄ առաքելությունը և Հայաստանի ու ԵՄ-ի համագործակցությունը։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանի գրառումը, որը ԵՄ-ում Շվեդիայի նախագահության ավարտման առիթով ՀՀ-ԵՄ գործընկերության կարևոր պահեր է նշել։

«Շնորհակալություն Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար, որ նշել եք ԵՄ-ՀՀ այդ պահերը։ Շվեդիան վճռականորեն պաշտպանում է Հայաստանում ԵՄ առաքելությունը և ԵՄ-ի ու Հայաստանի հետագա համագործակցությունը, ներառյալ Արևելյան գործընկերության և CEPA-ի (Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր - խմբ․) իրականացումը։ Շվեդիայի և Հայաստանի միջև երկկողմանի համագործակցության ընդլայնումն անփոփոխ է մնում»,- նշել է Շվեդիայի դեսպանը։

Քաղաքականություն

Պատահարներ