Ադրբեջանը երկու դեպքում խոշոր գործողության կգնա. Աբրահամյան

«Ադրբեջանում Արցախի նկատմամբ նոր օպերացիա սկսելու մեծ քարոզչություն է տարվում, որն ուղղված է և´ ներքին, և´ արտաքին լսարանին»: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: 

 

 

Այն, ինչ ակնարկվում է Ադրբեջանից, ենթադրում է որոշակի սահմանափակ գործողությունների իրականացնում, ռազմական օբյեկտների դեմ հարվածներ, չի բացառվում, նաև որոշ ռազմավարական բարձունքների նկատմամբ վերահսկողության հասնելու փորձ:

Ադրբեջանը սպասում է Արցախի շրջափակումով պայմանավորված ճգնաժամային իրավիճակի պիկին, մյուս կողմից` ցանկանում է ռեալ գնահատել իր գործողությունների հնարավոր միջազգային հետևանքը:

 

Ադրբեջանը երկու դեպքում խոշոր գործողության կգնա, որոնք միմյանց հետ շաղկապված են:

 

Առաջին, եթե ստանա միջազգային խոշոր դերակատարների լուռ համաձայնությունը, երկրորդ, եթե այդ նույն դերակատարների հնարավոր արձագանքը հաշվի չառնելով՝ գնա արկածախնդրության, բայց այս դեպքում դրա հետևանքները հաշվարկված չեն»։

Քաղաքականություն

Պատահարներ