Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի, անհաջող բանակցողը․ Վարդանյան

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրում է. 

 

«Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի, դա անհաջող բանակցողն է, որը ո'չ երկիրը կառավարելու, ո'չ էլ  միջազգային դիվանագիտության ասպարեզում ոչ մի փորձ չունի:

 

Բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով, որն այսօր առանց որևէ լեգիտիմ հիմքի միանձնյա որոշել է հանձնել Արցախը։

Մեր հիմնարար արժեքների և հայկական ինքնության ոչնչացումն իրականացվում է ագրեսորի նկատմամբ  հաշտվողական և զիջումների քաղաքականության, լուռ համաձայնողականության միջոցով։


Վախկոտության ու թուլակամության դրսևորումը վստահաբար հրահրելու է նոր ագրեսիա Ադրբեջանի կողմից»։ 

Քաղաքականություն

Պատահարներ