Արցախում վճռվում է Հայաստանի ճակատագիրը․ փախուստ իրականությունից. Թևանյան

Արցախը պաշարման մեջ է. Հացի հերթեր են. Հոսանքն օրական մի քանի ժամ է. Ադրբեջանը սպառնում է «հակաահաբեկչական» գործողություններ իրականացնել ու մաքրել Արցախը հայերից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը:

 

Նա նաեւ նշել է. «Զուգահեռաբար աճում են արձակուրդային տրամադրությունները Հայաստանում։ Դա փախուստ է իրականությունից։ Դա, ամենայն հավանականությամբ, նորմալ մարդկային ռեակցիա է․ թող հոգեբանները խոսեն այս մասին։

Հայաստանի քաղաքական վերնախավի մեծ մասը մեծ մեղք ունի, քանզի չհասկացավ, որ

 

1. Արցախում վճռվում է Հայաստանի ճակատագիրը,  


2.  90–ականներին ազգային–ազատագրական պատերազմ էր և այդ պատերազմի ելքով էր Հայաստանը պահում իր անկախությունը։

 

Վերնախավի մեծ մասը չհասկացավ ու այդ պատճառով էլ չբացատրեց հանրությանը։ Ավելին՝ կար տեսակետ, որ Արցախը Հայաստանին խանգարում է լինել ու զարգանալ (Նիկոլ Փաշինյանն այդ միջավայրի ծնունդ է)։

 

Եթե հիմա էլ չհասկանանք, թե ինչ է Արցախը Հայաստանի ու մեր ժողովրդի անվտանգության համար, շատ ծանր գին ենք վճարելու։

 

«Ժողվարչապետը» մեր երկրի «կադաստրի թուղթն» ուզում է Ալիևից։ Վերջինս Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան»։

 

Որպեսզի պահենք մեր երկիրը, Արցախը պետք է պահենք հայկական ու թույլ չտանք Արցախի ադրբեջանականացում։ Իրականությունից փախչելը պահելու լավագույն ձևը չէ։

 

Քաղաքականություն

Պատահարներ