Հուլիսի 8-ից նոր տրոլեյբուսները կտեսնենք Երևանի փողոցներում. Ավինյան

Նոր տրոլեյբուսները երթուղի դուրս կգան հուլիսի 8-ից։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 

«Հուլիսի 8-ից նոր տրոլեյբուսները կտեսնենք Երևանի փողոցներում»,-նշել  է Ավինյանը։

 

Ինչ վերաբերում է տրոլեյբուսների նոր խմբաքանակի գնմանը, ապա հերթական մրցույթն արդեն հայտարարված է։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանի քաղաքապետարանն իր միջոցներով ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուս, ևս 15 տրոլեյբուս ձեռք կբերի ՀՀ կառավարության աջակցությամբ։

 

Այժմ աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի տրանսպորտային պարկի թարմացման ուղղությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ