Ինչո՞ւ է Ադրբեջանը տեղեկատվական արշավ սկսել՝ ցույց տալու, որ գործողության է պատրաստվում Արցախում

«Ինչո՞ւ է Ադրբեջանը տեղեկատվական արշավ սկսել՝ ցույց տալու, որ գործողության է պատրաստվում Արցախում»: Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: 

«Որպեսզի արձագանքներ ստուգի: Եթե միջազգայիններից, այդ թվում՝ տեղեկատվական դաշտով ազդակներ ստացան, որ դա իրենց չի ներվելու, ապա չեն գնա ագրեսիվ քայլերի:

 

Խուճապային տրամադրություններ առաջացնի Արցախում: Վստահ եմ, որ իրենք հենց այպես չեն անում այս արշավը: 

Եթե համապատասխան կանխարգելիչ քայլերը ձեռնարկվեն, ապա շատ բան կհաջողվի կանխել: Եթե ոչինչ չարվի, հետևանքները կլինեն անդառնալի թե՛ Արցախի, թե՛ ՀՀ–ի համար»,- գրել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ