«Մենք չենք կարող պատկերացնել Ուկրաինան առանց Ղրիմի». Զելենսկի

Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ չի հրաժարվում Ղրիմը վերադարձնելու ծրագրերից՝ չնայած ուկրաինական հակահարձակման հետ կապված խնդիրներին։ Այս մասին գրում է Ria.ru-ն:


«Մենք չենք կարող պատկերացնել Ուկրաինան առանց Ղրիմի: Եվ քանի դեռ Ղրիմը օկուպացված է Ռուսաստանի կողմից, դա նշանակում է մեկ բան՝ պատերազմը դեռ չի ավարտվել»,- ասել է Զելենսկին։


Միևնույն ժամանակ, այն հարցին, թե արդյոք թույլ է տալիս իրավիճակի խաղաղ կարգավորման որևէ սցենար, որը չի նախատեսի Կիևի կողմից Ղրիմի նկատմամբ վերահսկողության վերադարձը, Զելենսկին պատասխանել է, որ «այս դեպքում դա հաղթանակ չի լինի»։


Ավելի վաղ New York Times-ի ամերիկյան հրատարակությունը գրել էր, որ ուկրաինացի զինվորականներն ընդունել են ուկրաինական հարձակման «դանդաղ առաջընթացը» և Ռուսաստանի զինված ուժերի հզոր պաշտպանության փաստը։ Հարցվածների կարծիքով՝ ուկրաինական լրատվամիջոցները չափազանց լավատեսական պատկեր են տալիս Ուկրաինայի Զինված ուժերի համար ճակատում տիրող իրավիճակի մասին։ Ինքը՝ Զելենսկին, բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոստովանել է, որ ուկրաինական հակահարձակումն ընթանում է ավելի դանդաղ, քան իրենք կցանկանային։


 

Քաղաքականություն

Պատահարներ