Պեսկովն անդրադարձել է Ղրիմի ղեկավարի դեմ մահափորձին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը տեղյակ է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի դեմ մահափորձի մասին, ասել է, որ Պուտինը «զեկուցումներ է ստանում»:

 

Բացի այդ, Կրեմլի խոսնակը Ղրիմի Հանրապետության ղեկավարին իսկական մարտիկ է անվանել։

 

«Դա նրան չի վախեցնում: Մաղթում ենք նրան մտքի ուժ և տոկունություն»,- ասել է նա։

 

Ինքը՝ Սերգեյ Ակսենովը, Telegram-ի իր ալիքում շնորհակալություն է հայտնել Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցներին՝ իր դեմ մահափորձը կանխելու համար։ Միաժամանակ հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այս հանցագործության պատվիրատուները կհայտնաբերվեն ու կպատժվեն։

 

Հայտնի է, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայության կողմից հավաքագրված ՌԴ քաղաքացին, ով ձերբակալվել էր Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից, երբ պատրաստվում էր պայթեցնել Ակսյոնովի մեքենան, խոստովանել է:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ