Պետք է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ սկսել․ Սամվել Բաբայան

Պետք է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ սկսել, փորձել փոխվստահություն ձևավորել։

 

Ազատության եթերում ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը․

 

«Պետք է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ սկսել, փորձել փոխվստահություն ձևավորել, տարբեր հասարակ հարցերի շուրջ գալ համաձայնության, ժողովուրդը ապրի հանգիստ, նորմալ։ Դրանից հետո անցնենք երկրորդ փուլին՝ կարգավիճակ և մնացած խնդիրները։

 

Եթե փոխվստահություն չի լինում, վստահեցնում եմ, 30 տարի բանակցել ենք ու ոչնչի չենք հասել։ 30 էլ բանակցենք, էլի ոչնչի չենք հասնելու։ Ադրբեջանը ինչքան էլ սեղմի ու ՌԴ-ին դուրս բերի այստեղից, որը նրա նպատակն է, չի ստացվելու, եթե փոխվստահություն չունենանք։

 

Բաքվի նպատակն է, որ անմիջապես երկկողմանի հարաբերվենք իրար հետ։ Ես, որպես Արցախի 2-րդ քաղաքական ուժ, դեմ չեմ դրան։ Բայց առաջին հերթին պետք է ձևավորենք փաստաթուղթը, թե ինչ կետերի շուրջ ենք բանակցելու, նոր անցնել մնացած խնդիրներին»,-նշել է Բաբայանը։

Քաղաքականություն

Պատահարներ