ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խրոնիկ բացականեր ունենք, եթե իրենց գործերն այդքան լավ են, ցուցակից ջնջենք․ Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Ավինյանին դուր չեկավ, որ Բնապահպանության և ընդերքի պահպանության տեսչական մարմինի Երևանի տարածքային բաժնի ղեկավարությունը նիստերից շարունակաբար բացակայում է։

 

«Խրոնիկ բացականեր ունենք։ Ենթադրում եմ՝ իրենց գործերը շատ լավ արվում են, հանքերի հետ կապված խնդիրներ չկա՞ն և ասելիք չունե՞ն։ Հետևաբար, ճշտենք, եթե իրապես գործերը լավ են, իրենց այս ցուցակից ջնջեք, թող էլ չգան», - վրդովմունք հայտնեց քաղաքապետի տեղակալը։

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ