ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կոկա կոլա» խմելն ու շաքարավազ ունենա՞լն է մեր գլխավոր նպատակը. Արայիկ Հարությունյան

Ինձ վրա կարող է մի ճնշում լինել, դա ժողովրդի ճնշումն է, ուրիշ ճնշում չկա և չի էլ կարող լինել՝ ո՛չ գերտերությունների, ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ քաղաքական խմբերի, ո՛չ քաղաքական անձանց, ո՛չ որևէ մեկի կողմից, Արցախի խորհրդարանում հայտարարեց նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ի պատասխան «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանի հարցին, թե կա՞ ճնշում, որը կարող է ստիպել իրեն երկխոսության առաջարկն ընդունել՝ փաստացի Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած ձևաչափով։

 

«Ճնշում կարող է լինել մի դեպքում, եթե լինի ժողովրդի կողմից ճնշում։ Պետք է աշխատենք, որ հասարակությունը հասկանա, որ եթե 10 օր հետո շաքարավազ չլինի, շուկայի աշխատող կանայք չգան ասեն՝ բա էս վերջը ի՞նչ է լինելու։ Ժողովո՛ւրդ, մենք պետք է որոշում կայացնենք․ մեզ համար գլխավոր նպատակը շաքարավազ ունենա՞լն է, «Կոկա կոլա» խմե՞լն է, գարեջուր ունենա՞լն է, թե՞ իրականում մեր նպատակին հասնելը։ Եթե մեր նպատակին հասնելն է, այո՛, պետք է կրենք զրկանքներ։ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի հասարակությանը պառակտի։ Վերջը լավ է լինելու, համոզված եղեք», - ասել է Արայիկ Հարությունյանը։

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ