ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լուրջ հակասություններ կան Բաքվի թեզերում. Թագուհի Թովմասյան

Լուրջ հակասություններ կան Բաքվի թեզերում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

 

Նրա խոսքով՝ բոլոր միջազգային հարթակներում ադրբեջանական կողմը ՝ ի դեմս իր նախագահի, խոսում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղ չկա։ Հետեւաբար, չկա նաեւ ղարաբաղյան խնդիր։

 

«Այսինքն դրանից բխում է, որ ոչինչ պետք չէ որոշել։ Հիմա նրանք մի կողմից հայտարարում են, որ ղարաբաղյան խնդիր չկա, մյուս կողմից, որ այն պետք է լուծել «վրեժ 2» հատուկ գործողության միջոցով։ Ստացվում է, որ Ադրբեջանի իշխանությունները լուրջ հակասություններ ունեն նախկինում հնչեցրած հայտարարություններում եւ թեզերում»,-ասել է նա։  

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ