ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժամանակը չէ՞ լրտեսներին մահապատժի ենթարկելու․ պատգամավորը՝ Արցախի նախագահին

Լինելու է օրենսդրական փոփոխություն, խստացում, տուգանքը դառնալու է ազատազրկում, ազատազրկման չափերն ավելանալու են: Այս մասին Արցախի ԱԺ-ում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով լրտեսության ու դավաճանության դեպքերին, որոնց թիվն ավելացել է:

 

Հարցին, թե ժամանակը չէ՞ նրանց նկատմամբ մահապատիժ կիրառելու, Արայիկ Հարությունյանը արձագանքել է.

 

«Ես չեմ գտնում, որ դա ճիշտ է, այլ բան պետք է մտածենք: Եթե անկեղծ լինենք, այդ մարդիկ մոլորված մարդիկ են: Իրականում նրանց քայլը դավաճանական է, բայց նրանք մոլորված մարդիկ են, մոլորված, խաբված, ուղեղը լվացված: Մարդը փողի դիմաց վերլուծություն է տալիս Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ չհասկանալով, որ անվճար ոչ մի բան չկա աշխարհում: Իբր մի ֆրանսիացու անվան տակ, որ հետաքրքրվում է Ղարաբաղի ներքաղաքականկյանքով, թե որ քաղաքական գործիչն ինչպիսի բան ունի, կամ ժողովուրդը ինչից է դժգոհ, այդ վերլուծությունը ֆրանսիացուն պետք չի: ինքը հասկանում է, որ դա ֆրանսիացի չէ ու եթե գնում է դրան, պարզ է՝ նպատակը որն է:

Ավելի շատ ուշադրություն են դարձնում ինֆորմացիա քաղել մեր առօրյայից, հասկանալու, թե որտեղ ունենք խնդիրներ, որպեսզի խորացնեն այդ խնդիրները, քան իմանան, թե որտեղ է գտնվում այսինչ զորամասը, քանի որ իրենք այդ զորամասը գտնելու խնդիր չունեն, վերեւից նայում են:  Նրանց խնդիրն է հասկանալ մեր ներքաղաքական խնդիրները եւ պառակտեն մեզ»:

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ