Վրացական ընդդիմությունը ծրագրում էր տանկերով մտնել Աբխազիա, Հարավային Օսիա և Սոչի․ Կոբախիձե

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն պնդում է, որ որոշ վրացի ընդդիմադիրներ իբր ծրագրել են տանկերով մուտք գործել Աբխազիա, Հարավային Օսիա և նույնիսկ Սոչի՝ Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբության փորձի ժամանակ։ Քաղաքական գործչի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ 

 

Կոբախիձեն հավելել է, որ ընդդիմադիրներն իրենց արձագանքով Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին ցույց տվեցին, որ իրենց օգուտ է Վրաստանում երկրորդ ճակատ բացելու ցանկացած պատրվակ։ Քաղաքական գործչի խոսքով, եթե Վրաստանում երկրորդ ճակատ բացվեր, իրենք պետք է պատերազմեն թե՛ աբխազների, թե՛ օսերի հետ։ 

 

Կուսակցության ղեկավարն ընդգծել է, որ այս դեպքում վրացիները, աբխազներն ու օսերը կրկին միմյանց արյուն կթափեն, ինչը կլինի «գալիք սերունդների դեմ ամենամեծ հանցագործությունը»։ Կոբախիձեն հավելել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի միայն խաղաղ ճանապարհով, հանրապետությունը ոչ միայն պետք է վերադարձնի կորցրած տարածքները, այլեւ վերականգնի աբխազների ու օսերի վստահությունը։

 

Հիշեցնենք` Վրաստանը չի պատրաստվում բացել «երկրորդ ճակատ», ինչպես պահանջում է Ուկրաինան՝ քննադատելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց Թբիլիսիի հրաժարումը: Այս մասին հայտարարել էր Վրաստանի հանրապետության վարչապետը:

 

Քաղաքականություն

Պատահարներ