ԱԹՍ–ներով քաղաքացիական ենթակառուցվածքները գրոհելու Կիևի փորձը ահաբեկչության ակտ է. ՌԴ ԱԳՆ

Քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների տեղակայման շրջանները, այդ թվում` օդանավակայանը, անօդաչուներով գրոհելու Կիևի փորձը հերթական ահաբեկչություն է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Հաշվի առնելով, որ այդ ահաբեկչական գործողությունները Զելենսկին իրականացնում է Արևմուտքի մատակարարած կամ արևմտյան միջոցներով ձեռք բերած զենքով, ապա դա միջազգային ահաբեկչություն է», – այս մասին իր թելեգրամյանալիքում գրել է Զախարովան։

 

Նա նաև հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ ԱՄՆ–ն, Բրիտանիան, Ֆրանսիան ահաբեկչական ռեժիմի են ֆինանսավորում։

 

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 4-ին,արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ Նոր Մոսկվայի Կրիվոշեևո և Վալուևո գյուղերի շրջանում 4 ԱԹՍ-ներ են խոցվել, ևս մեկը` մերձմոսկովյան Կուբինկայում։

Քաղաքականություն