Իրանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ

Իրանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ։ Այս մասին ասված է ՇՀԿ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում։

 

Նշենք, որ ՇՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականին և ներառում է Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը։

 

Բելառուսը դեռ դիտորդի կարգավիճակում է, սակայն անցյալ տարվա հուլիսին Մինսկը հայտ է ներկայացրել լիիրավ անդամակցության համար։

Քաղաքականություն

Պատահարներ