Մոսկվայի քաղաքապետի անդրադարձը՝ անօդաչու թռչող սարքերի հարձակման միջադեպին

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը է անդրադարձել այսօր անօդաչու թռչող սարքերի հարձակման միջադեպին:

 

«Այսօր Նոր Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում ուկրաինական անօդաչու սարքերի վրա հարձակվելու ևս մեկ փորձ է արվել։ Հարձակումները կասեցվել են հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, վերացվել են հայտնաբերված բոլոր անօդաչու թռչող սարքերը։ «Վնուկովո» օդանավակայանը վերսկսել է բնականոն աշխատանքը»,- հայտնել է Սոբյանինը թելեգրամյան իր ալիքում։

 

Ըստ քաղաքապետի՝ զոհեր և վիրավորներ չկան։

 

Սոբյանինը նշել է, որ դեպքի վայրում աշխատում են շտապօգնության ծառայությունները։

 

Հիշեցնենք, որ ինքնաթիռները ուղարկվել էին այլ օդանավակայններ: 

 


 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ